Հոկտեմբերի 27-ին մեր ակումբի առաջին արտագնա ճամփորդության ուղղությունը դեպի Վայոց ձորի մարզ էր: Մի քանի օր էր, ինչ նախապատրաստական աշխատանքներ էինք տանում: Սովորել էինք նոր հարսանեկան պարերգ, որպեսզի մեր ճամփորդության գլխավոր պառտճառ` Նանե Բագրատունու ավանդական հարսանիքին ներկայացնենք:
Ճանապարհին տեսանք այս տարվա առաջին ձյան կիսահալ շերտերը, բայցևայնպես եղանակային անակւնկալ ցուրտը ոչ մի կերպ չազդեց մեր տրամադրության և տրամադրվածության վրա: Ինչու՞ տրամադրվածություն, որովհետչ այն իրոք կար և շատ տոնական էր: Մինչև ելույթի վերջին րոպեն էլ նախապատրաստվում էինք՝ քաջ գիտակցելով, որ հարսանյաց արարողությունը, այն էլ այսպիսի, լինում է մեկ անգամ:
Սարերի ու լեռների գագաթները սպիտակ, կիրճերը գունազարդ, մի խոսքով իսկական հարթակ, մեր սար ու ձորում հարսանեկան-ազգային պարերգեր կատարելու: