Նոյեմբերի 16-ին մեկնարկ տրվեց «Սերունդների հանդիպում» նախագծին:
Նախագծի շրջանակներում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ազգային երգ ու պարի ակումբի անդամները Մշակույթի նախարարության Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական երգ ու պարի պետական համույթում էին:
Նրանք զրույցներ ունեցան համույթի հիմնադիր անդամների հետ: Սարգիս Բաղդասարյանը՝ ով երկու օրից նշելու է իր ծննդյան 80 ամյակը, մեծ ուրախությամբ ընդունեց ու ողջունեց սեբաստացիներին՝ նախագծին մաղթելով երկար ու արդյունավետ ճանապարհ: