Դեկտեմբեր ամսին երգ ու պարի մեր ակումբի շարքերը համարեցին ավագ և միջին դպրոցի մի քանի սովորողներ: Արփի Սահակյանը, Մարատ Կարապետյանը, Հասմիկ Պողոսյանը և 7-րդ դասարանի սովորող Լիլիթը: Այս օրերի մեր փորձերը «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծի նախապատրաստմանն են ուղղված: Նախագծի պարերգերի հատվածը համակարգելու ենք մենք ու շատ կարևոր է, որ ազգային պարերգերը ՀՀ Պատմության պետական թանգարանում ներկայացնենք հավուր պատշաճի: Այս շաբաթ մեր ակումբի երեք անդամներ` Նարեն, Շուշանն ու Տիգրանը Ստամբուլում մասնակցում են «Երկու պատմություն և մեկ սահման» նախագծին: Այդ պատճառով ներկայացվող նյութերում նրանք բացայայում են:
Լուսանկարները ակումբի` դեկտեմբերյան փորձերից: