«Ձմեռային ազգագրական ճամբարի» շրջանակներում առաջին ուսումնական շաբաթը երկու հանդիպում ունեցանք կրթահամալիրի Արևմտյան դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողների հետ ( ջոկատավա` Սոնա Փափազյան) :
Օր առաջին`
Հանդիպումների ընթացքում «Սերունդների հանդիպում» և «Սովորող սովորեցնող» նախագծերով ուսումնական պարապմունքների արդյունքում կրտսեր դպրոցի սովորողները սովորեցին երկու պար և մեկ պարերգ:
Բութանիայի շրջանի բարեկենդանի պարերգ` «Աս տարի»
Սեբաստիայի շրջանի պար` «Սեբաստիո»
Բուլանուխ նահանգի պար (առաջին անգամ կրթահամալիրում)` «Բուլուլ»
Լուսանկարներն ու ուղիղ եթերի հղումները` Սոնա Փափազյանի