Այսօր Ակները Երևանում` Հնդկաստանի դեսպանատանն էր: Ազգային մշակույթի ուսումնասիրությունները մեզ տարան բացահայտելու հնդկական մշակույթի գույները. մասնակից եղանք հնդկական հոլիին: Գույների տոնին մեր պարային շնորհավորանքից հետո` մեզ մնաց միայն միանալ գունազարդման խառնաշփոթին, որից հետո միայն բացահայտված համարել հնդկական գույներն ու նրանցով ամբողջացող Հոլիի տոնը:
Լուսանկարները` Աննա Երիցյանի
Օրվա տպավորություններով կիսվում են իրենց բլոգներում սովորողները: 10-րդ դասարանի սովորող Էլեն Սարատիկյանը պատումը վերնագրել է` ««Ակների» առաջին հոլին», իսկ Սոնա Փափազյանը` «Էս սիրո օրա…», Միլենա Մարկոսյանն էլ օրն անվանել է «Գունավոր կիրակի», Արփի Սահակյանն էլ հարցադրում է արել` «Իսկ քո գույնե՞րը…»: