Ժամեր առաջ Աշտարակում էինք: Այսօր կրթահամալիրի կրթական ցանցով «Ուսումնական հարսանիք» նախագծով իրականացրինք «Իսկական հարսանիք Աշտարակում» նախագիծը:
Օրը մեր խմբի համար հատկանշական էր նրանով, որ առաջին անգամ ելույթ էինք ունենում ազգային հանդերձանքով, որի համար բոլորս շնորհակալություն ենք հայտնում Կրթահամալիրի քոլեջի կար ու ձևի արհեստանոցի բոլոր անդամներին՝ Մերի Խանջյանի գլծավորությամբ, որ կարճ ժամանակահատվածում կարողացան կարել մեր տարազների մի մասը:
Լուսանկարները՝ ընկեր Լիլիթ Առաքելյանի