Հունիսյան վերջին շաբաթ օրվա մեկնարկը տրվեց Թումանյանի այգում: Այսօր միասնական պարապմունք անցկացրինք Յուրի Բախշյանի անվան մանկական Ֆիլհարմոնիայի` Անուշիկ Ալավերդյանի վոկալ խմբի սաների հետ:

Անուշիկ Ալավերդյանը` երկու ամիս է իր սաներին սովորեցնում է ազգային երգեր և մեր ղեկավար Աննա Երիցյանի հետ որոշեցին միասնական պարապմունք անցկացնել, որպեսզի մենք ծանոթանանք և պարերգերի մասով ունեցած փոքրիկ փորձը կարողանանք փոխանցել մեր հասակակից և տարիքով ավելի փոքր սովորողներին:

Առավոտյան պարապմունքի ընթացքում կատարվեցին և ուսուցանվեցին մի շարք ազգային պարերգեր:

Օրը մեզ համար շատ կարևոր էր, որովհետև հավաքը մեր սիրած և բոլորիս կողմից շատ կարևորվող` «Սերունդների հանդիպում» նախագծի շրջանակում էր ու հավաքին ներկա էր «Ակունք» խմբի հենասյուներից` Սարգիս Ալավերդյանը, ով իր խորհուրդներով շատ օգնեց, որպեսզի լիարժեք դառնա մեր առավոտյան ընդհանուր պարապմունքը:

Օրվա կատարված պարերգերի տեսանյութերը`

Տեսագրումը` Նաիրա Մելիքյանի

Լուսանկարները` Աննա Երիցյանի, Անուշիկ Ալավերդյանի, Նաիրա Մելիքյանի