Մեկ տարի է արդեն, մեկնարկել ենք «Սերունդների հանդիպում» նախագիծը: Այդ նախագծով հյուր ենք եղել «Ակունք» ազգագրական երգ ու պարի համույթում:

Երկարատև դադարից հետո, այսօր փորձառության դասեր ունեցանք Անդրանիկ սարկավագ Մանուկյանի ղեկավարած, Հայաստնի պետական ճարտարագիտական համալսարանի «Սասուն» ազգագրական երգ ու պարի համույթում:

Խմբի անդամները նախապատրաստվում էին դեկտեմբերի 8-ին Արամ Խաչատրյանի համերգասրահում կայանալիք «Ակունք» համույթի 45 ամյակին նվիրված շնորհավորական ելույթին:

Միասին պարեցինք «Մշոխըռ» և «Գյովնդ» պարերը:

Տեսանյութը Աննա Երիցյանի ֆեյսբուքյան էջից:

Վառ տպավորություններով սպասում ենք մեր հաջորդ հանդիպմանն արդեն դեկտեմբերի 8-ի հոբելյանական համերգին: