Ուրախ ենք անչափ, որ հնարավորություն ունեցանք հանդիպելու ֆիզիկական միջավայրում։ Համաճարակի պայմաններում մենք պահեցինք բոլոր կանոնները՝ դրել էինք ձեռնոց, դիմակներ, ախտահանում էինք ձեռքերը ու հաճախ լվացվում ու այդ ամենի հետ երկու օր ունեցանք անմոռանալի օրեր։ Առաջին օրը նախապատրաստական փորձն էր, իսկ հաջորդ օրը՝  Համբարձման տոնը։ Մայիսի 20-ին և 21-ին Ավագ դպրոցի պատանեկան երգչախմբի հետ սովորեցինք բազմաձայն «Ման արի, մանիդ մեռնեմ» պարերգը։ Երգուսուցումը կազմակերպեց մեր շատ սիրելի տիկին Մարինեն։

Օրվա  տեսանյութերը  այստեղ՝

  1. Մարինե Մկրտչյանի յութուբյան էջից
  2. Աննա Երիցյանի բլոգից
  3. Մեր՝ «Ակներ» համույթի ինստագրամյան էջից ուղիղ միացում
  4. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ֆեյսբուքյան էջից ուղիղ միացում

18342653_1519674671385548_202574201576944314_n