Ակները գործում է 2018թ.-ի հոկտեմբերի 8-ից: Մենք արդեն երկու տարեկան ենք… Պատերազմական վիճակից ելնելով մենք հետաձգեցին ու չեղարկեցինք երկու տարիների տոնումը, բայց հոկտեմբերի 18-ին որոշեցինք հանդիպել և միասին երգել հայրենյան երգեր ու նվիրել մեր հերոս զինվորներին, սպաներին ու կամավորներին: Հեռախոսազանգով միացանք առաջնագիծ, երգեցինք զինվորների համար այդպիսով շատ խորհրդանշական դարձնելով մեր երկու տարիների գործունեությունը:
Կրթահամալիրն ու Ակները մեզ սովորեցրել ու սովորեցնում են սիրել, լինել հոգատար ու ապրել ամեն դժվարություն և ուրախություն փոխադարձ հարգանքի ու նվիրումի ամուր հիմքերով….
Օրվա տեսանյութն` այստեղ: