Ուրբաթ համերգները մեր ամենասիրելին են: Նրանք հարթակ են ներկայացնելու մեր փորձրին սովորած երգերն ու պարերը, դրանց կատարումները ավելի որակյալ ներկայացնելու և տարածելու համար:

Այս ուրբաթ համերգին նեկայացրինք երկու պարերգ՝ «Հայրո» և «Վա՜յ, Նարե յար»:

Չենք կարողանա բառերով փոխանցել այն ոգևորությունն ու այն մթնոլորտը որը տիրում էր Մարմարյա սրահում: Ելույթը մեզ համար փոքր ինչ առանձնանում էր նաև նրանով, որ մեր ղեկավարը մեզ հետ չէր և պետք էր էլ ավելի լավ ներկայանալ, որ տեսանյութերի միջոցով կարողանայինք ուրախություն փոխանցել և շուտ առողջացած արդեն տեսնեինք մեր կողքին:

Օրվ ատեսանյութն՝ այստեղ: