Ձմեռային ազգագրական փառատոնը իսկական մեր տեղն է ու մեզ համար: Գլուխներս կորցրած չգիտենք որտեղ լինենք, որ հանդիպմանը մասնակցենք: Երկար քննարկեցինք. «Գնանք Լիլիթի…», «Չէ, ես Տորքի…», «Լավ, կես-կես…», «Չէ, ընկեր Աննայի հետ»: Ընդհանուր հայտարարը մեզ բերեց Կրթահամալիրի Քոլեջի վերնատուն՝ ազգագրագետ Տորք Դալալյանի հետ հանդիպմանը: Մասնագետին ճանաչում էինք իր ինսթագրամյան և ֆեյսբուքյան էջերի հրապարակումներով, բայց այսօր մեծ պատիվ էր հանդիպելու և իր կողմից անցկացվող դասախոսություն լսելու:
Խոսեց ազգից, տոհմից, հայկական լեռնաշխարհից, ազգանուններից, հնագիտությունից, բանագիտությունից, սեպագիր արձանագրություններիվ, հնչյունագրությունից… Մենք տարերքի մեջ էինք…
Հանդիպման մասին՝ այստեղ: