Մրցանակները կյանքում ինքնագնահատման մի միջոց են, աշխատանքը վերլուծել, վերանայելու, առավել ջանք ներդնելու և պարզապես աշխատանքի գնահատման և գնահատված լինելու զգացողությամբ մարդուն ուրախացնելու մի հնարավորություն: Երեկվա ուրբա-հաներգն իրական անակնկալ էր բոլորիս համար: Ձմեռ պապ մրցանակաբաշխության մրցանակակիրների անվանացանկում նկատեցինք մեզ հարազատ անուն . «Ռուդիկ Հարոյան» ամենամյա անվանական մրցանակ- 10-րդ դաս. սովորող Մերի Խաչիկյան: Ծափեր- ծափեր ու ոգևորություն… Մրցանակը բոլորինս էր, մերն էր, իրոք մերը, որովհետև, դե Մերին էլ է մերը… Նրա կատարած աշխատանքը և դրա դիմաց գնահատանքն էլ մերը…
Այս պատումը ճիշտ կլինի բնութագրել շնորհակալության և գնահատանքի դիմաց ուրախության արտահայտման, անթաքույց էմոցիաների ներկայացման փոքրիկ գիր:
Օրվա հերոսի և մեր տարբեր ժամանակահատվածների լուսանկարները Ակների արխիվից: