Այսօր «Ակունք» ազգագրական երգ ու պարի համույթի մենահամերգն էր: Ակներ համույթի մի քանի անդամներով, երաժշտության դասավանդող Մարինե Մկրտչյանի հետ մասնակիցը եղանք երկար սպասված համերգին: Համավարակից հետո Ակունքը դեռ համերգով ելույթ չէր ունեցել:

Մեզ համար շատ խորհրդանշական է ներկա գտնվել ամեն ելույթին, որովհետև մեր խմբի առաջին քայլերից և անգամ անվան որոշման մեջ մեծ լումա են ունեել Ակունքցիները:

Օրվա մասին լուսանկարներն ու տեսանյութերը 10-րդ դաս. սովորող Մերի Խաչիկյանի:

Համերգի ծրագրային նորությունների մասին բացման խոսք ասեց խմբի մեներգչուհի՝ Արեգ Միքայելյանը:


Անպայման ուզում ենք նշել, որ Ակունք համույթի բոլոր համերգներին ներկաների մի մասն անցկացնում է ելութներին զուգահեռ պարելով, և այս անգամ նույնպես բացառություն չէր և մեր համույթի մասնակիցներով միացանք պարաշղթաներին և համերգը մեզ համար դարձավ իրական պարատուն:

Օրվա տեսանյութերը ներկայացնում ենք, ստորև