«Ակներ» համույթի գրեթ եերեք տարիների գործունեության ձեռքբերումբերի, հաջողությունների և խնդիրների մասին վերլուծություն են ներկայացնում խմբիանդամները

Մեր ձեռքբերումները

Ներկայացնեւմ է 10-րդ դաս. սովորող՝ Մերի Խաչիկյանը

Այս տարին մեր խմբի համար բավական պրոդուկտիվ տարի էր։ Ունեցել ենք շատ ձեռքբերումներ, ինչպես նաև որոշ ձախողումներ։ Ձեզ կներկայացնեմ մեր ձեռքբերումներից ամենազգալիները։
1.Ամենակարևորը՝ կապեր հաստատեցինք Հայաստանում գտնվող ազգային փոքրամասնությունների հետ։ Ասորիների և եզդիների համայնքների հետ նույնիսկ ընկերացել ենք։ Այս կապերը մեզ օգնում են ճանաչել մեզ հետ ապրող ազգերին, նրանց մշակույթը, լեզուն, մշակույթային կառույցները ու նրանց սովորույթները։
2.Այս տարվա ընթացքում ձեռք բերեցինք տարազներ՝ մեր տղաների համար։ Ելույթներին միանման տարազներով հանդես գալիս, միանշանակ մեզ ավելի գեղեցիկ ու վստահ ենք զգում։
3.Մեր խումբը համալրվեց երաժիշտ ընկերներով։ Նրանք մեզ օգնում են պատասխանատու ելույթներին ներկայանալ էլ ավելի հնչեղ ու զրնգուն ձայներով։

Հետագա խնդիրները, որոնց հետ կարծում եմ առնչվելու ենք
1.Խմբի տղաների բանակ զորակոչվելը։
Ակների տղաների մեծամասնությունը նույն տարիքային խմբից են, որոշները այս, իսկ որոշները մյուս զորակոչին արդեն անցնելու են ծառայության։ Դեռևս չգիտենք ինչպես կնթանա մեր գործունեությունը, առանց մեր տղաների։

Դժվարությունների մասին առավել մանրամասն՝ ստորև:

Դժվարությունները

Ներկայացնում է այս ուս. տարվա շրջնավարտ՝ Սոնա Փափազյանը

Դժվարություններից կուզեի առանձնացնել ժամատախտակի խնդիրը։ Դեռ 2018 թվականին դա մեզ համար լուրջ խնդիր էր, և մենք միշտ զգում էինք «Ակների»՝ դասացուցակում ներառված լինելու կարիքը։ Խմբի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ են ամբողջ կազմով փորձեր, որոնք հնարավոր չէին լինում ժամատախտակների անհամապատասխանության պատճառով։ Օրեր էին լինում, որ միայն դասամիջոցներին ստացվում էր 2֊3 հոգով հավաքվել ու 5 րոպեում մի երգ փորձել։ Հստակ դրված փորձի օրերին ևս լինում էինք 2-3 հոգով, իսկ երբ ամբողջ կազմով կարողանում էինք հավաքվել, ընկեր Աննան էր զբաղված լինում։ Նման գրաֆիկի պատճառով առաջին տարին հիասթափություններով լի էր, չունեինք հստակ սենյակ, որտեղ տարածքը կբավարարեր պարերը փորձելու համար։

Ժամանակի հետ կրթահամալիրի կայքում ֆիքսվեցին մեր փորձերի ժամերը, փորձերը սկսեցին անցկացվել միայն համերգասրահում։ Դա նաև տվեց հնարավորություն փորձերը անցկացնելու նույնիսկ այն ժամանակ, երբ Քովիդի պատճառով ընկեր Աննան չէր կարող գալ փորձերին։ Այդ ամենի արդյունքը, կարծում եմ, դուք և մենք բոլորս կարող ենք նկատել՝ համեմատելով մեր հին ու նոր ելույթները։ Բայց և այնպես, դա էլ չենք տեսնում որպես հարցի լիարժեք լուծում։ Որպես դիմորդ՝ այս տարի, ցավոք, շատ եմ բացակայել փորձերից։ Կարծում եմ, որ եթե «Ակները» ներառված լիներ դասացուցակում ճիշտ այնպես, ինչպես «Ցտեսություն-ցնծություն» նախագծի բաղադրիչները, խմբի մեծ մասիը առանց որևէ խնդրի կմասնակցեր փորձերին։

Ներկայացնում է այս ուս. տարվա շրջնավարտ՝ Միլենա Մարկոսյանը

Խմբի ելույթների որակը անհամեմատելիորեն բարձրացրել և ելույթները ամբողջացրել են մեր երաժիշտ ընկերները, ովքեր մեզ միացան 2019 թվականից։ Ամենասկզբում, երբ դեռ չունեինք երաժիշտներ, ընկեր Աննան նվագակցում էր դաշնամուրով։ Անկեղծ լինեմ և ասեմ, որ դաշնամուրը ազգային երգերը նվագակցության լավագույն տարբերակը չէ. երգերում ոգևորություն չէր նկատվում։ Սկսեցինք տարբեր իրերով հարվածել սեղանին, որպեսզի գոնե ինչ-որ կերպ պահենք ռիթմը։ Այդ հարցում ամենամեծ առաջընթացը եղավ այն ժամանակ, երբ տիարի աջակցությամբ ձեռք բերեցինք կոպալի դհոլը։ Ընկեր Աննան սկսեց հմտամալ այդ գործում, իսկ մեր ձայները դարձան ավելի բարձր, ոգևորված, լսելի։ Այդ ամենն իր զարգացումն ունեցավ ընկերական կապերի միջոցով խումբ համակրված երաժիշտ-ընկերների մուտքով: Ելույթները դարձան ավելի լիարժեք ու միժտ կատակով ասում ինք, որ սկսել ենք ազգային խմբի նմանվել:

Ներկայացնում է՝ 10-րդ դաս. սովորող Մերի Խաչիկյանը

Ունեցանք մենահամերգ՝ կրթահամալիրում։ Կրթահամալիրում ուրբաթ-համերգներին շատ էինք ելույթ ունեցել, սակայն երբեք այդքան պատասխանատու ելույթ չէինք ունեցել։ Ուրբաթ-համերգը ամբողջովին մերն էր, երգում, պարում, ուսուցանում էինք։ Շատ էինք ուրախացել, երբ իմացանք, որ մեզ վերջապես առանձին ներկայանալու օր է հատկացվել։ Կարծում եմ պատվով ներկայացրինք մեզ ու մեր աշխատանքը, մեզ ավելի լավ ճանաչեցին սովորողներն ու ուսուցիչները։ Մենահամերգից հետո աշակերտներից մի քանիսը որոշեցին իրենց փորձել մեր խմբի այսպես ասած դեսուդենի մեջ։ Մի խոսքով կրթահամալիրյան ճանաչաում ձեռք բերեցինք։

Մեր փոքրիկները

Այս տարի խմբին միացան երեք, տարիքով ավելի փոքր անդամներ, ինչը հիանալի հնարավորություն է հենց իրենց համար, փոքրուց մասնագիտանալ ազգագրության մեջ, ինչպես նաև մեզ համար՝ մեր արդեն իսկ ձեռք բերած գիտելիքները փոխանցել իրենց։ Մեր փոքրիկ ընկերների միջոցով Ակներին ճանաչեցին նաև կրտսեր ու միջին դպրոցներում: Մենք մի քանի տարի է «Սերունդների հանդիպում» նախագծով այցելում էինք կրտսեր դպրոցներ և ուրախալի է, որ ինքներս էլ լինելով սովորող կարողանում ենք սովորեցնել և ազգայինի հանդեպ մեր սերը տարածել տարիքով փոքր սովորողներին:

Քանի, որ այս տարի գրեթե ամեն օր փորձ էինք անում, շատ խնդիրների հետ ենք առնչվել։ Հաճախ փորձերի ժամին համերգասրահում, որտեղ մենք հիմնականում փորձ ենք անում, ուրիշ ուսումնական դասընթաց էր, ինչի պատճառով ստիպված էինք լինում երգել դասասենյակում, ինչի պատճառով էլ հաճախ մենք էինք խանգարում մեկ այլ ուսումնական պրոցեսի։ Իմ սուբյեկտիվ կարծիքով, կարելի է ունենալ մեր համար առանձնեցված փոքրիկ անկյունը, որը կզարդարված ու հարմարեցված կլինի միայն ազգային նմուշներով՝ ինչի շնորհիվ կկարողանանք հյուրերին ներկայացնել իսկական ազգայինը, ինչպես նաև մեր պարերն ու երգերը, քանի որ այդպիսի միջավայրում միանշանակ մեր գործունեությունը ավելի գունեղ ու իրական կդիտվի։ Իհարկե, շուրջը նայելով և համեմատականներ անցկացնելով շատ ու ժատ ուսումնակն հաստատությունների հետ, մենք մեր եղած պայմաններից էլ շատ գոհ ենք, բայց վերջին դիտարկումը, միգուցե, նաև «Ակների» նպատակների ցանկին կարելի է ավելացնել: