Թարմ ուժերով սկսում ենք նոր ուսումնական տարին

2019-2020 ուսումնական տարին, այլևս, սկսված է: Մենք էլ մեր 15 հգանոց կազմով, ըստ ուսումնական պլանի, արդեն վերսկսել ենք ազգային երգ ու պարի մեր ուսումնական պարապմունքները:

Կրթահամալիրում մեկնարկել են կոմիտասյան օրերը և մենք էլ նախապատրաստվում ենք «Կոմիտասով Աշտարակ» մեր նախագծի իրականացմանը:

Լուսանկարները` Աննա Երիցյանի

Advertisements

Պատրաստվում ենք քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի ամփոփումանտ

Մեր կրթահամալիրում` հուլիսի 9-ից մեկնարկել է «Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնը»: Այս պահին «Ակներով» պատրաստվում ենք փառատոնի փակման արարողության մեր ելույթին: Առիթից օգտվելով ուզում ենք նաև նշել, որ խումբը համալրվել է երաժիշտ-կատարողներով` Հրություն Նավասարդյանը սրնգահար, զուռնահար և Տիգրան Տիգրանյանը` դուդուկահար, զուռնահար:

Տեսանյութը` փորձի ընթացքից:

Առավոտյան պարապմունք` Թումանյանի այգում

Հունիսյան վերջին շաբաթ օրվա մեկնարկը տրվեց Թումանյանի այգում: Այսօր միասնական պարապմունք անցկացրինք Յուրի Բախշյանի անվան մանկական Ֆիլհարմոնիայի` Անուշիկ Ալավերդյանի վոկալ խմբի սաների հետ:

Անուշիկ Ալավերդյանը` երկու ամիս է իր սաներին սովորեցնում է ազգային երգեր և մեր ղեկավար Աննա Երիցյանի հետ որոշեցին միասնական պարապմունք անցկացնել, որպեսզի մենք ծանոթանանք և պարերգերի մասով ունեցած փոքրիկ փորձը կարողանանք փոխանցել մեր հասակակից և տարիքով ավելի փոքր սովորողներին:

Առավոտյան պարապմունքի ընթացքում կատարվեցին և ուսուցանվեցին մի շարք ազգային պարերգեր:

Օրը մեզ համար շատ կարևոր էր, որովհետև հավաքը մեր սիրած և բոլորիս կողմից շատ կարևորվող` «Սերունդների հանդիպում» նախագծի շրջանակում էր ու հավաքին ներկա էր «Ակունք» խմբի հենասյուներից` Սարգիս Ալավերդյանը, ով իր խորհուրդներով շատ օգնեց, որպեսզի լիարժեք դառնա մեր առավոտյան ընդհանուր պարապմունքը:

Օրվա կատարված պարերգերի տեսանյութերը`

Տեսագրումը` Նաիրա Մելիքյանի

Լուսանկարները` Աննա Երիցյանի, Անուշիկ Ալավերդյանի, Նաիրա Մելիքյանի

Մեր ամառվա մասին

Չնայած ամառային արձակուրդներին «Ակները» սկսել է ամենօրյա փորձերը:Փորձերի հետ մեկտեղ նաև կարում ենք մեր առաջին տարազները:

Իր բլոգի  «Կարևոր իրադարձություն Ակներում»  պատումը ներկայացնում   է խմբի անդամներից՝ Միլենա Մարկոսյանը 

Կրկնակի տոն

Ժամեր առաջ Աշտարակում էինք: Այսօր կրթահամալիրի կրթական ցանցով «Ուսումնական հարսանիք» նախագծով  իրականացրինք  «Իսկական հարսանիք Աշտարակում» նախագիծը: 

IMG_8360.JPG

Օրը մեր խմբի համար հատկանշական էր նրանով, որ առաջին անգամ ելույթ էինք ունենում ազգային հանդերձանքով, որի համար բոլորս շնորհակալություն ենք հայտնում Կրթահամալիրի քոլեջի կար ու ձևի արհեստանոցի բոլոր անդամներին՝ Մերի Խանջյանի գլծավորությամբ, որ կարճ ժամանակահատվածում կարողացան կարել մեր տարազների մի մասը: 

Լուսանկարները՝ ընկեր Լիլիթ Առաքելյանի

 

Մայիսյան ամենամյա 14-րդ հավաք

Երեկ հեղինակային կրթական ծրագրով ամենամյա ստեղծագործական մայիսյան 14-րդ հավաքի` «Ազգային ծեսը որպես կրթական կամուրջ» կլոր սեղանին էինք մասնակցում: Արևմտյան դպրոցի դասավանդող Սեդա Թևանյանը ներկայացնում էր կրթահամալիրում ձեռք բերած փորձն ու կրթական փոխանակումների արդյունքում ձեռք բերված արդյունքների դրական և բացասական կողմերը:

Կլոր սեղանը եզրափակեցինք միասնական համբարձման ծեսի պարերգի կատարումով:

Լուսանկարները` Աննա Երիցյանի

Ուղիղ հեռարձակումը` Մարիամ Մխիթարյանի

Նախապատրաստվում ենք…

Մեկնարկել է հեղինակային կրթական ծրագրով ամենամյա ստեղծագործական մայիսյան 14-րդ հավաքը: Նախագծային խմբերը մասնակցում են տարբեր կլոր սեղանների: Առաջիկայում սպասվում են մի շարք միասնական հավաք-տոնախմբություններ: Կրթահամալիրը հյուրընկալելու է տարբեր խմբերի:

Մոտենում է «Հունիսյան ազգագրական ճամբարը»…

Հունիսի 8-ին Արատեսում մեր դասավանդողներ` Սմբատ Պետրոսյանի և Սիդոնյա Վիրաբյանի ծիսական հարսանիքն է լինելու: Մենք ծիսական նոր երգ ենք սովորել և նախապատրաստվում ենք այն ներկայացնել հարսանիքին:

Մանրամասները` «Հարնակրթական ազգագրություն» բլոգից:

Նաև շուտով ելույթ կունենանք մեր նոր ազգային տրազներով և նոր պարերի շարք կներկայացնենք կրթահամալիրում: Նախապատրաստական փորձերն ընթացք մեջ են և այսօրվա մեր փորձից կներկայացնենք պարային մի տեսանյութ:

https://youtu.be/K5BlhCIi3Xs

Նկարահանումը` Մերի Կարապետյանի