«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի նորաստեղծ ազգային երգ ու պարի նախագծային ակումբը պատրաստվում է հոկտեմբերի 27-ին` Վայոց ձորում կայանալիք ավանդական հարսանիքին:

Ակումբը ծիսական արարողություններին մասնակցելուց զատ՝ կներկայացնի նաև Հայարփի Անանյանի խորհրդով ընտրած  «Կայնե, Ֆիդան բոյիդ մատաղ»   մոմերով  և «Ծառ ծաղկեցավ»  ավանդական պարերգերը:

«Կայնե, Ֆիդան բոյիդ մատաղ» պարերգը Ջավախքի շրջանի է: Այն կատարել են հարսանեկան արարողության տոնախմբության ավարտին, որից հետո  հարսանքավորները թողել են, որ հարսն ու փեսան գնան: Պարերգը  չարխափան է և պտղաբերության խորհուրդ է ունեցել: