Նոյեմբերի 30-ին մեր ակումբով մասնակցեցինք ևս մի ծիսական հարսանիքի: Կրթահամալիրի դասավանդողներ ընկեր Գևորգի և ընկեր Արաքսի հարսանիքն էր Դիլիջանի Հաղարծին գյուղում:
Լուսանկարները` Արմինե Թոփչյանի
Ամենից ոգևորողը տեղացող ձյունն էր: Երևանում դեռ ձյուն չի եկել և հարսանեկան մեր երգ ու պարից, առատ ձյունից ու ճամփորդական խմբից ստացած դրական լիցքերն ուզում էինք անվերջ լինեին: Վերադառնում ենք հաջորդ ծիսական հարսանիքների լուրը լսելու սպասումով…
Օրվա մասին նյութին կարող եք ծանոթանալ նաև ակումբի ղեկավար՝ Աննա Երիցյանի բլոգում: