«Ակներ» ազգային երգ ու պարի համույթը շարունակում է հայրենյան երգերի ու պարերի ուսումնասիրությունները: Նախապատրաստական փորձեր են ընթանում գարնան եռամսյակում կայանալիք միջոցառումների մասնակցության համար: Ոչ աշխատանքային այս տոնական օրերին հասցել ենք սովորել մի քանի նոր պար և երգ` մեր ծրագիրը հարստացնելով պատմական Հայաստանի Սալմաստի և Համշենի շրջանի պարերով:
Մեր գարնանային առօրյան ներկայացնում են 10-րդ դասարանի սովորողներ` Միլենա Մարկոսյանը, Նարե Մամիկոնյանը, Շուշան Ադամյանն ու Սոնա Փափազյանը: