Մեր ոգևորությունը սահման չունի…
Դեկտեմբերի 19-ին` Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ հայ–հնդկական մշակութային երեկոն, որին մենք պատիվ ունեցանք ներկայացնել մեր կրթահամալիրը ազգային երգ ու պարով: Երեկվանից անդադար քննարկում ենք մեր ելույթը: Պատասխանատու էր մեզ համար ՆԱՄ-ի բեմահարթակը, քանի որ այնտեղ միշտ տեսել էինք արդեն հայտնի և տարիների փորձ ունեցող ազգային համույթների, ու կարևոր նրանեվ, որ կրթահամալիրը պետք էր հավուր պատշաճի ներկայացնել Հնդկաստանից ժամանած հյուրերին:
Ուղիղ միացումը` Լուսինե Նազարյանի
Լուսանկարները` Նարեկացի արվեստի միության ֆեյսբուքյան էջից