Չկա ավելի հավես բան, քան օրվա մեկնարկը տալ Ակներով… Այսօր 10-րդ դասարանի սովորողների կազմակերպած քայլարշավի երկարաժամկետ նախագծին միացել ենք Ակների կազմով և գնում ենք բացահայտելու Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Քանաքեռ թաղամասը:
Առաջին կանգառը Ակների ղեկավար Աննա Երիցյանի տանն էր, որտեղ ծանոթացանք ընտանիքի անդամների հետ ու լսեցինք առաջին Աբովյանագետներից եւ Խաչատուր Աբովյանի տեւն- թանգաանի հիմնադիր տնօրեն, ըբկեր Աննայի պապիկի` Լևոն Երիցյանի անցած ճանապարհի ու հիշատակ թողած մեծ արխիվի մասին:
Այնուհետև քայլքով շարժվեցինք դեպի Ռուսական եկեղեցի, Ամենափրկիչ մատուռ, Սուրբ Հակոբ, Աբ. Մարիամ Աստվածածին եկեղեցիները և «Բոշի թաղ» կոչվող թաղամասով դուրս եկանք Թբիլիսյան խճուղի:
Այնուհետև իջանք Շամպայնի կիրճ կամ Կորեայի ձոր կոչվող հատվածն ու ընթացք ստացանք դեպի Քանաքեռ ՀԷԿ, որտեղ Հրազդան գետի բաժանումներից ու հուների միացումներից, եկարություն և ընթացքից էր պատմում ու ներկայացնում ընկեր Էմմանուել Աքջոյանը:
Մեր գեղեցիկ օրվա լուսանկարները` Անի Սարգսյանի