Կպատմենք մեր գեղեցիկ օրվա մասին: Ժողովրդական արվեստների թանգարանի հրավերով այսօրմեր օրն անցկացրինք թանգարանի աշխատակիցների և հատուկ հրավիրված ազգագրագետ-թաղիքագործ՝ Լալա Մնեյանի հետ: Ներկայացել էինք խմբի փոքր կազմով:
Միասին պատրաստեցինք ամանորյա թխվածքաբլիթ՝ ասիլ-վասիլներ և տոնական տարեհաց:
Այս ամենն ուղեկցվեց մեր կողմից կատարվող ազգային-ավանդական հացի երգերով և տարբեր ծիսական պարերգերով:
Օրվա մասին՝ ԺԱԹ ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում: